Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ընտրություններն իրենց գործն անում են

Ընտրություններն իրենց գործն անում են
28.04.2013 | 14:15

Որքան էլ քննադատվեն, պախարակվեն և տարբեր կառույցների կողմից քննարկման թեմա դառնան սպասվելիք ընտությունները, ընթացող քարոզարշավն իր ողջ «հմայքով», իր բացասական ու դրական կողմերով, այդուհանդերձ այն իր մեջ մի շատ կարևոր, կարելի է ասել, բարի խորհուրդ ունի: Ոչ ոք չի կարող ժխտել, որ ընտրություններին ընդառաջ, հասկանալի նպատակներով, շահագրգիռ անձանց կողմից, ավարտին է հասցվում ցանկացած կիսատ գործ:

Երկու օր առաջ հիմնանորոգվել և գործի է դրվել Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 27 շենքի 2-րդ մուտքի վերելակը, որի աշխատանքը շուրջ չորս տարի է անհասկանալի պատճառներով դադարեցվել էր: Խնդրին «Իրատես de facto»-ն մի քանի անգամ անդրադարձել է: Դեռ 2012-ի դեկտեմբերին, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ վերելակի նորոգման վերջնաժամկետ է նշանակվել

2013-ի մարտի կեսը, խոստացել, որ ապրիլից բազմահարկ շենքի բնակիչները վերելակ են ունենալու:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Այսօր, առավոտից հեռախոսազանգեր եմ ստանում սույն հասցեի բնակիչների կողմից: Նրանք առաջինն ինձ են շտապում հայտնել երկար սպասված այդ բարի լուրը: Չգիտեմ, գործին որքանով օգնեց մեր միջամտությունը, բայց զգացողությունը անբացատրելի է: Մտածոմ եմ` որքա՜ն լավ է, երբ կարողանում ես որևէ օգտակար, թեկուզև փոքրիկ, գործ անել սեփական ժողովրդիդ համար:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ